Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարելի է 50%-ով կրճատել ներդրումային պահանջները». ԵԱՀԿ-ն ՀՀ-ում նոր ծրագիր կիրականացնի

Դեկտեմբեր 09,2016 11:43

«ԵԱՀԿ-ն առաջին հերթին անվտանգության ոլորտի կազմակերպություն է: Անվիճելի է, որ տնտեսությունն անվտանգության բաղադրիչն է»,-խորհրդարանում այսօր «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը:

Նա տեղեկացրեց, որ 2017թ. ՀՀ-ում գրասենյակի գործունեությունն ուղղված է լինելու հետեւյալ խնդիրներին՝ բարելավել բիզնեսի միջավայրը եւ խթանել օտարերկրյա ներդրումները: Ըստ Ավակովի՝ գրասենյակի՝ ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերը ենթադրում են, օրինակ, մաքսային ընթացակարգերի դյուրացում:

«Կիրականացվի «ՀՀ ներդրումային դարպաս» ծրագիրը, որի շրջանակում ՄԱԿ-ի փորձագիտական օժանդակությամբ կբարելավվի հայկական ծրագրերի ներդրումային գրավչությունը օտարերկրյա կառույցների համար: Վիետնամում, Վենեսուելայում եւ մի շարք այլ երկրներում իրականացրած նմանօրինակ ծրագրերը ցույց են տվել, որ կարելի է հիսուն տոկոսով կրճատել ներդրողներին ներկայացվող պահանջների թիվը, իսկ էլեկտրոնային համակարգերի միջոցով՝ ընթացակարգերն ավելի մատչելի դարձնել: ԵԱՀԿ գրասենյակը շարունակելու է օժանդակել նման նախաձեռնությունների իրականացմանը ՀՀ-ում»,-հավելեց ԵԱՀԿ պաշտոնյան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031