Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ուզում ենք արտաքին ներդրումներ ունենալ, բայց մեր ներդրումների մասին օրենքները անգլերենով թարգմանված չեն»

Դեկտեմբեր 09,2016 11:18

Խորհրդարանում այսօր «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց. «Մեր երկրի փոքրությունը ցույց է տալիս, որ աշխարհի համար պետք է ընկալելի լինենք եւ մեր տնտեսական տեղը գտնենք: Մեր ԱԳՆ-ի եւ դիվանագիտական կորպուսի հետ չափազանց շատ բան ունենք անելու»:

Ըստ վարչապետի՝ պետք է մշակեն գնահատման համակարգ, որպեսզի գնահատեն՝ ինչպե՞ս են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մասնակցում տնտեսության զարգացմանը. «Ուզում ենք արտաքին ներդրումներ ունենալ, բայց մեր ներդրումների մասին օրենքները անգլերենով թարգմանված լինելու խնդիր ունեն»:

Կարեն Կարապետյանը կրկին ընդգծեց՝ ԱԳՆ-ի հետ չափազանց մեծ աշխատանք կա անելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031