Համբուրգում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երեկ այդպես էլ չհանդիպեցին, եւ մինչ ուշ երեկո չկար որեւէ տեղեկություն այն մասին, որ այդ հանդիպումը կարող է կայանալ այսօր։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի արտգործնախարարները առանձին-առանձին հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նաեւ ԵԱՀԿ նախագահությունը հանձնող երկրի՝ Գերմանիայի արտգործնախարարի հետ՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով։
Արդեն ինքնին այն փաստը, որ անգամ արտգործնախարարների հանդիպումը հնարավոր չի լինում կազմակերպել, խոսում է այն մասին, որ հաջորդ տարվա սկզբում ակնկալվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը զրոյական է դառնում, եթե, իհարկե, այս ընթացքում չլինեն ֆորս- մաժորային զարգացումներ։ Իսկ այս անշարժ վիճակը, ցավոք, մեծացնում է նման զարգացումների հավանականությունը։
Նկատենք, որ երեկ այս առնչությամբ հնչեցին հետաքրքիր հայտարարություններ։ Նախ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն հայտարարեց. «Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը բոլոր բարդ հակամարտությունների, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է»։ Իհարկե, նա հիշատակեց նաեւ մյուս հակամարտությունները, սակայն կոնկրետ Ղարաբաղի հիշատակումը բավականին հետաքրքիր էր, առավել եւս, որ կարելի է տարբեր ենթադրություններ անել, թե կոնկրետ երբվա եւ որ պայմանավորվածություններին հավատարմության մասին էր խոսում Լավրովը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում