Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այն դիրքը, որ կորցրեց հայկական պետականությունը Կովկասում. «Ժամանակ»

Դեկտեմբեր 09,2016 11:07

Եվրամիության երկրներն ու Եվրախորհրդարանը նախօրեին եկել են համաձայնության Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցում և առաջիկայում այդ համաձայնությունը կարժանանա Եվրախորհրդարանի հաստատմանն ու կներկայացվի ԵՄ անդամ երկրների վավերացման: Դա նշանակում է, որ շատ մոտ ապագայում Ուկրաինան և մեր հարևան Վրաստանը Եվրամիության հետ կունենան առանց վիզային ռեժիմի հարաբերություն և Վրաստանի քաղաքացիները կարող են ազատորեն ճանապարհորդել Եվրոպայում: Սա անկասկած զգալի առաջընթաց է լինելու Վրաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության տեսանկյունից, ինչը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նոր փուլն է: Եթե Հայաստանը նույնպես ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, ապա չի բացառվում, որ Հայաստանն այսօր կգտնվեր նույն փուլում և գուցե ավելի առաջ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և գործոններ: Սակայն Հայաստանն այսօր այնտեղ է, որտեղ որ է և որը կոչվում է ԵՏՄ: Մի տեղը, որ հավակնում է դառնալ միջազգային հետադիմության կենտրոններից մեկը, վերածվելով պսևդոխորհրդային իրականության: Եվ այդ իրականության հայաստանյան վառ արտապատկերումը մենք տեսանք նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ի համագումարի ընթացքում, խորհրդային կոմկուսի լավագույն ավանդույթների համաձայն:

Եվ այդ ավանդույթների համաձայն էլ Հայաստանում կանցկացվեն նաև խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կոմկուսի ոգով համագումարներ անցկացնող քաղաքական միավորումը կվերահաստատի իր իշխանությունը Հայաստանում: Դա արդեն հայաստանյան համակարգի տրամաբանությունը չէ, դա եվրասիական համակարգի տրամաբանությունն է, որի մեջ մտել է Հայաստանը: Այդ համակարգը չի կարող հանդուրժել այլ ընթացք, որովհետև այլ ընթացքի հանգամանքը դառնալու է բեռ ամբողջ համակարգի համար, ամբողջ համակարգի համար է դառնալու «չարորակ» գոյացություն:

Ահա թե ինչն է պատճառը, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը լոկ տնտեսական կամ քաղաքական սխալ որոշում չէ և չափելի չէ տնտեսական վիճակագրությամբ: Այդ վիճակագրությունը կարող էր և լավը լինել, ավելի լավը, եթե ավելի բարձր լինեին նավթի և գազի գներն ու ավելի շատ լինեին Հայաստանի ստացվող տրանսֆերտները: Այդ որոշումը Հայաստանի համար քաղաքակրթական սխալ էր, և հետևաբար ռազմավարական կորուստ, անկախ տնտեսական վիճակագրությունից: Ռազմավարական և ռազմաքաղաքական, որովհետև նավթից ու գազից զուրկ Հայաստանի համար համակարգային արդիականությունն ու զարգացումը հանդիսանում է անվտանգության ռեսուրս, որի միջոցով միայն Հայաստանը կարող է ժամանակի ընթացքում չեզոքացնել այն առավելությունը, որ նավթի ու գազի գործոնի շնորհիվ Հայաստանի նկատմամբ տնտեսական վիճակագրության առումով ստացել է Ադրբեջանը, վերածելով դա սպառազինության մրցավազքի:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031