«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա Լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում մրցակցի դաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Լուգանսկի «Զարյային»: 48-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրեթե դաշտի կենտրոնից անհատական փայլուն անցումով թիկունքի ետեւում թողեց մրցակցի երկու պաշտպանի մեն մենակ դուրս գալով դարպասապահի հետ՝ բացեց հաշիվը, իսկ 88-րդ րոպեին Զլատան Իբրաիմովիչը կրկնապատկեց այն:
ՄՅՈՒ-ի երկրպագուները համացանցում անմիջապես արձագանքել են Մխիթարյանի գոլին եւ անցկացրած հանդիպմանը:
«Ո՞ւմ է պետք Մեսսին, երբ կա Մխիթարյանը»:
Կարդացեք նաև
«Սա այն էր, ինչի ընդունակ է Մխիթարյանը: Սա Հենրիխի ժամանակն է»:
«Այ քեզ անհատական գոլ… Մխիթարյանն օգտագործում է իր ամեն րոպեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ