Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում ՄՅՈՒ-ն արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Լուգանսկի «Զարյային»: Հանդիպման առաջին գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Դա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր ««Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հանդիպումներում:
Հանդիպումից հետո անգլիական ակումբի երկրպագուներն ավանդույթի համաձայն որոշել են լավագույն ֆուտբոլիստին, որին հավակնել են դարպասապահ Սերխիո Ռոմերոն, պաշտպան Էրիկ Բային եւ Հենրիխ Մխիթարյանը: Ֆուտբոլասերներն ընտրել են Հենրիխ Մխիթարյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՄՅՈՒ կայքի