Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզի 1333 բնակչին մեկ պաշտոնյա է հասնում

Դեկտեմբեր 09,2016 15:00

Սակայն մարդիկ խնդիրները
լուծելու համար ճանապարհ կամ դպրոց են փակում

Այս տարվա հոկտեմբերի 14-ին «Մարզպետարանների ծառայողական մեքենաները»  հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Հայաստանի մարզպետարանների ծառայողական մեքենաները ոչ մի կապ չունեն մարզի մակերեսի, բնակչության, բնակավայրերի քանակի, մարզի որեւէ այլ բնութագրիչի հետ: Նույն վիճակն է մարզպետարանների աշխատակազմերում: 2009 թվականին կառավարությունը միասնական տեսքի է բերել մարզպետարանների կառուցվածքները: Հիմա բոլոր մարզպետարաններն ունեն ութ վարչություն, ութ բաժին: Մարզպետները ունեն 2-3 տեղակալ ու տարբեր քանակի օգնական, խորհրդական: Տարբեր են նաեւ այս կամ այն վարչությունում աշխատողների քանակները:

Օրինակ՝ Սյունիքի մարզում ավելի քիչ մարդ է ապրում, քան Արարատում, սակայն Սյունիքի մարզպետարանում աշխատում է ավելի շատ մարդ` 143, քան Արարատի մարզպետարանում` 132: Գեղարքունիքում ապրում է 238 հազար մարդ, մարզպետարանում աշխատում է երեխաների իրավունքներով զբաղվող վեց մարդ: Արմավիրում ապրում է ավելի շատ մարդ` 312 հազար, Վայոց ձորում հազիվ 55 հազար մարդ է ապրում, Լոռիում` 225 հազար, Տավուշում` 132 հազար, սակայն մարզպետարանների համանուն բաժիններում դարձյալ վեցական մարդ է աշխատում: 10 մարզում միասին ապրում է մոտ երկու միլիոն մարդ, որոնց խնդիրները լուծելու համար մարզպետարաններում աշխատում է մոտ 1500 մարդ, կամ միջինը 1333 քաղաքացի պահում է մարզպետարանի մեկ աշխատող: Զուտ թվաբանորեն վիճակն առավել լավ է բնակչությամբ ամենափոքր մարզում` Վայոց ձորում. այստեղ 533 բնակչի հասնում է մարզպետարանի մեկ պաշտոնյա: Վատ է Կոտայքում` 1892 բնակչին մեկ պաշտոնյա:

Սակայն հանգստյան գոտիներով հարուստ եւ մայրաքաղաքին սահմանակից Կոտայքում եւ մայրաքաղաքից հեռու, «Արենի» խաղողով եւ գինով հայտնի Վայոց ձորում քաղաքացիները մարզպետարան են դիմում առավելապես դրամական օգնություն ստանալու համար, իսկ եթե որեւէ լուրջ խնդիր են ունենում, ապա խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար փակում են մայրաքաղաք տանող ճանապարհը կամ երեխային դպրոց չեն ուղարկում եւ այլն: Հույս չեն կապում ոչ համայնքի, ոչ մարզի ղեկավարության հետ: Նման ակցիաներից հետո Երեւանից պաշտոնյա է գնում մարզ ու վերադառնում, իսկ հարցը կամ չի լուծվում, կամ լավագույն դեպքում լուծվում է մասամբ: Այս պատկերը անիմաստ է դարձնում մարզպետարանների, դրանց ուռճացված եւ «խուճուճ» աշխատակազմերի գոյությունը: Բայց դրանք կան արդեն 18 տարի:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Ներկայացված բոլոր տվյալները պաշտոնապես հրապարակել են մարզպետարանները:

 

«Առավոտ»

08.12.2016 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031