Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ղարաբաղը պատմական Արցախ-Հայաստանն է

Դեկտեմբեր 09,2016 13:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր Սահմանադրություն ընդունելու համար: Այդ առթիվ հրապարակված նյութերից իմանում ենք, որ ԼՂՀ-ն վերանվանվում է Արցախի Հանրապետություն (ԱՀ), որը համազոր է ԼՂՀ-ին: Նման առաջարկություն, որը պատմականորեն ճիշտ է, վաղուց է հնչում, սակայն թե ինչու այդքան ուշացվել է եւ հանրապետության քաղաքական ու հասարակական ուժերը վճռականություն չեն ցուցաբերել, զարմանալի է: Այս նոր առաջարկությունը բխում է արցախահայության ցանկություններից եւ արդարացի պահանջից:

Ղարաբաղ կամ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունները վաղուց են օգտագործվում: Հարեւան հանրապետությունում չեն ցանկանում լսել եւ ընդունել Արցախ անվանումը: Ակնհայտ է, որ 11-րդ դարի կեսերին Միջին Ասիայի կողմերից թուրք-սելջուկները ներխուժելով Ատրպատական-Մերձավոր Արեւելք, իրենց հետ բերել են վանդալիզմ: Թուրք պատմաշինարարների կողմից բարձրացրած աղմուկը, թե իրենք հազարամյակներ շարունակ ապրում եւ արարում են ներկայումս իրենց զբաղեցրած տարածքում, լիովին կեղծ է, հորինված եւ շաղախված այլանդակ ստով: Այդ առթիվ նրանց հրապարակած գրքերն ու հոդվածները միայն ծիծաղ են պատճառում:

Ակնհայտ է, որ Ղարաբաղը պատմական Արցախն է: Այս անվանումը հնագույն ժամանակներից հայտնի է եղել հունա-հռոմեական հեղինակներին: Դեռեւս հազարամյակներ առաջ Արցախը կոչվել է Ծավդեից աշխարհ, հետո` Խաչեն, իսկ 14-րդ դարի վերջից` Ղարաբաղ: Վերջին անվանումը պատմության մեջ առաջին անգամ գործածել է պարսիկ հեղինակ Խանդալախո Կազվինին (տես ԼջՉսպփպվՌÿ Ռջ տպՐրՌՊրՍՌւ րՏփՌվպվՌռ րՏոՐՈվվօպ Թ. Ձ. ՁՌջպվչՈցջպվՏՎ, Ծ-խ, 1941, րՑ. 93):
Արցախ-Ղարաբաղն ուներ 15 հազար քառակուսի կմ տարածություն («Հայաստանի կոոպերացիա», 1920, թիվ 17, էջ 690):

Հույն հեղինակ Ստրաբոնը Արցախ անունը հիշատակել է «Օրխիստինե» ձեւով: Նա այդ նահանգի ռազմական հզորությունը բնութագրել է` «պատերազմի ժամանակ հանում է մեծաքանակ հեծելազոր»:

Արցախ կոչված անվանումը հայերեն չի մեկնաբանվել ոչ մի հեղինակի կողմից: Սակայն դրա փոխարեն Աստծո կողմից արարված այս բարեբեր տարածքի մասին բավականին գովասանք կա: Արցախը բնությունից ժառանգել է շռայլ հարստություն, գրավիչ գեղեցկություն, ապրելու եւ արարելու բազում հնարավորություններ: Այն կազմել է պատմական Հայաստանի 10-րդ նահանգը ու զբաղեցրել է Կուր եւ Արաքս գետերի հովիտը` սկիզբ առնելով Սեւանի արեւելյան ափից մինչեւ Մուխանք (Մուղան), որի հարավային սահմանն էր Երասխ (Արաքս) գետը: Արցախ աշխարհի եւ Աղուանից թագավորության միջեւ սահմանագիծ է հանդիսացել Կուր գետը: Արցախի գավառների թիվը հասնում էր 24-ի: Ըստ հայ հեղինակ Հ. Էֆրիկյանի բացատրության` նահանգը «զանազան դարերու մէջ փոփոխութիւններ կրելով` հայերէն կոչուած է Գարգար, Արցախ, Փոքր Սիւնիք, Խաչէն, Սեաւ Այգի, իսկ պարսկերէն եւ տաճիկերէն` Գարապաղ… Բնութեան ճարտարապետը երեք մասի բաժանած է Արցախի բոլոր գավառները` որոնք են Դաշտային, Լեռնային եւ Հարավային կամ Ստորին, Միջին եւ Վերին» («Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան», Վենետիկ, Ս. Ղազար, 1903-1905, էջ 339-340): Ռուս հեղինակ Ն. Շոպենը Արցախի մասին գրել է, որ այն գտնվել է Սյունիքի եւ Կուր գետի արանքում, որը հյուսիսում սահմանակից է եղել Ուտիքին, արեւելքում` Փայտակարանին եւ Աղվանքին, հարավում` Մուղանք դաշտին եւ Ատրպատականին (ծ. ՄՏտպվ, ԼրՑՏՐՌփպրՍՌռ տՈՎÿՑվՌՍ րՏրՑՏÿվՌÿ ԸՐՎÿվրՍՏռ ՏոսՈրՑՌ Չ ֆտՏւց պպ տՐՌրՏպՊՌվպվՌÿ Ս ՀՏրրՌռրՍՏռ ՌՎտպՐՌՌ, հկո, 1852, րՑ. 72-76).
Արցախում բնակվող արցախահայությունը Հայաստանից այս տարածք են իջել եւ մինչեւ Կուր գետը բնակվել մի քանի հազար տարի առաջ: Ահա թե ինչու Արցախ աշխարհը համարվում է Հայաստան եւ կազմում է նրա անբաժան մասը:

Հետագա դարերում Արցախ-Հայաստանը բազմիցս է ենթարկվել թուրք-մահմեդականների բռնություններին: Այդ ժամանակներում փոխվել են հայկական շատ բնակավայրերի անուններ եւ թուրքացվել: Օրինակ. իմ հայրենի գյուղը 5-րդ դարում կոչվել է Վեհկերտ: Հետագայում` մահմեդականների տիրապետության ժամանակ այն վերանվանվել է Կուզում-քենդ (Գառան գյուղ), իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին` Քերթ:

Արցախը ազերի-թուրքերի բռնություններից ազատագրվելուց հետո այն դարձյալ մնացել է Լեռնային Ղարաբաղ կամ Ղարաբաղ անունով, մինչդեռ այն պետք է վերանվանվեր իր պատմական անունով: Նոր Սահմանադրությամբ այն կոչվելով Արցախ, իրավական տեսք է ստանում: Արցախ պատմական անվան աղավաղման գործում մեծ մեղք են ունեցել նաեւ բոլշեւիկները:

Հաճելի է, երբ այսօր քայլ է ձեռնարկվում Արցախ պատմական անունը վերականգնելու համար: Թող աշխարհը իմանա, որ Ղարաբաղը պատմական Արցախ-Հայաստանն է:

 
ՀՐԱՆՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

08.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031