Բարսելոնի դիտարժան թաղամասերից մեկում՝ 15-րդ դարում կառուցված հնագույն Բերենգեր դ՛ Ագիլարա դղյակում, տեղակայված է Պաբլո Պիկասոյի թանգարանը:
Թաղամասը, սակայն, միայն Պիկասոյով չի հռչակված: Թանգարան տանող ճանապարհին կարելի է հանդիպել մերկ կանանց արձաններով այս յուրատեսակ պատշգամբին: Այն «գրկած» գողտրիկ ու նեղլիկ փողոցում հավանաբար ժամանակին կարմիր լապտերներ են վառվել: Գումարի դիմաց հաճույք առաջարկող կանայք այս փողոցում արդեն չկան, սակայն «կանչող» պատշգամբը դեռ պահպանում է կարմիր լապտերների փողոցի մասին հիշողությունը: Համենայնդեպս, գոնե զբոսաշրջիկներն անտարբեր չեն անցնում նրա կողքով, երբեմն նույնիսկ լուսանկարողների հերթ է գոյանում:
Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
08.12.2016
Կը ներէք տգիտութեանս – այն միլիոնաւոր հայերէն մին եմ որ ռուսերէնի անծանօթ եմ /կը թուի րո ժամանակը եկած է այդ լեզուն ալ սորվելու կամ հրաժարելու հայաստանեան մամուլը թերթատելէն վերջնականապէս/ ,,, վերջերս ամէն վերնագրի միջանկեալ ռուսերէն լեզուով գրութիւններ սկսած են տեղաւորուիլ -արդեօք ռուս հարուստ գրականութենէն մէջբերուած տողեր են՞ – կամ պ, Պուդինի օրուան կարգախօսը ՞ հանելուկ է ինձ համար, Մինչեւ հիմա կարեւոր չէին՝ յանկարծ ինչ՞ ՞պատահեցաւ որ Առաւօտի նման լուրջ օրաթերթը քաղաքականութիւն փոխած է՞ :
Հարգելի Հենրի, որտե՞ղ է այս նյութի վերնագրում ռուսերենը:
Горькая правда в doTERRA!
Как сетевик-неудачник заработал 97 357 в doTERRA за 3 недели! Забирай PDF! 18+
Объявление скрыто.
PDF о заработке на консультациях.
Книга, как создать себе регулярный доход на онлайн консультациях. Скачайте! 18+
Объявление скрыто.
Скрипты продаж скачать! Жми!
Комплект «Скрипт своими руками». Свой скрипт за 4 часа. 100% продажи 18
եթէ չեմ սխալիր այս տառերը առ նուազն հայերէն չեն , յանձաւոր չեմ
վարժ չէի ԱՌԱՒՕՏԻ վրայ,տեսնելու,-գուցէ վարժուիմ հարցը կը փակուի անուշութեամբ
Հարգելի Հենրի, Դուք գովազդից եք մեջբերում արել
Յարգելի Տիկին,ես կը հետեւիմ Ձեր հարցազրոյցներուն և կլոր սեղաններուն և անչափ գոհունակութիւն կը զգամ Ձեր առողջ տեսակէտները իմանալով,կ՝ուզէի իմանալ թէ քանի տասնեակ ռուսեր կ՝ապրին տակաւին մեր երկրին մէջ որ ատենէ մը իվեր յանկարծ գովազդ-Հեռատեսիլ-երգերը սկսան ռուսանալ – մեր քաղաքագէտները սկսան բեմերէն ռուսերէն խօսիլ և առանց թարգմանի ժամերով կը խօսին վիրաւորելով հայութեան մեծագոյն մասը որ անծանօթ է այդ երաժշտական լեզուին,վստահ եմ որ խելօք բաներ կ՝ըսեն բայց երբ չես հասկնար ինչ օգուտ՞: