Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրեմ, մարդը չնվնվաց, ցրտահարությունից մահացավ». Գագիկ Սարուխանյանը` ցրտահարությունից մահացած ազատամարտիկի մասին

Դեկտեմբեր 08,2016 21:20

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Գյումրիում ցրտահարությունից մահացած ազատամարտիկ Արտավազդ Հարությունյանին անձամբ չի ճանաչում, բայց վստահեցնում է` պետության անուշադրությունից շատ ազատամարտիկներ են այսօր «մահանում»:

«Սննդի պակասից, լավ չսնվելուց, տուն- տեղ չունենալուց շատերն են մահանում: Մեր մյուս ընկերն էլ տրոլեյբուսի Վարդգեսը, անճար հիվանդանոցում պառկած է , նրան տրոլեյբուսի Վարդգես են ասում, որովհետեւ տուն չունի, ու Վազգեն Սարգսյանը նրան դեռ այն ժամանակ թույլատրել էր ապրել տրոլեյբուսի պարկում, մինչեւ տուն կունենա: Մինչեւ հիմա տուն չունի, հաճախակի էլ վիճաբանություն է ստեղծվում պարկի տնօրինության հետ, որ այնտեղ է ապրում: Ժամանակին, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հետ ազատամարտիկների սոցիալական վիճակի հարցերն էին բարձրացնում, պահանջներ էինք առաջ քաշում, որ երկիրը ազատագրած ազատամարտիկը պետք է արժանապատիվ ապրի իր հայրենիքում, հենց նման դեպքերի մասին էր խոսքը: Իսկ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում հեգնում էր` ասելով մի խումբ ազատամարտիկներ նվնվում են: Հենա խնդրեմ, մարդը չնվնվաց, ցրտահարությունից մահացավ»,- Aravot.am-ին ասաց Գագիկ Սարուխանյանը:

Ըստ նրա, ազատամարտիկները հասարակության խոցելի հատվածն են.«Շատ լուրջ գիտնականներ են վերլուծել ու եզրահանգել, որ մարդը, եթե զենք է ձեռքը վերցնում, դրանից հետո էլ չի կարողանում բահ վերցնել, ճիշտ հոգեբանական աշխատանք է պետք նրանց հետ տանել, որ նորից ինտեգրվեն կյանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031