«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, և դատավճիռը չի բողոքարկվելու:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի եղբայրը` Թաթուլ Մանուկյանը, որը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, ընդունել է մեղքը, խոստովանել:
Մանուկյանի պաշտպան` փաստաբան Գիվի Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալը չի դժգոհել դատարանի որոշումից, որովհետեւ դատարանը նրա նկատմամբ բավականին մեղմ պատիժ է սահմանել` վեց ամսվա ազատազրկում, մինչդեռ մեղադրող դատախազն առաջարկել է մեկ տարվա ազատազրկում: Հունվարի մեկին Թաթուլ Մանուկյանը կրկին ազատության մեջ կլինի:
«Թաթուլ Մանուկյանն ընդունել էր մեղքը, գոհ է սահմանված պատժաչափից, իսկ դատավճիռը չենք բողոքարկելու, որովհետև մի քանի օրից՝ հունվարի 1-ից վեց ամիսը կլրանա, եթե Թաթուլ Մանուկյանը ցանկություն էլ ունենար բողոքարկել, ձեւական կլիներ, որովհետեւ մինչեւ գործընթացը կազմակերպվի, նրա պատժաչափի ժամկետը կլրանա»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Թաթուլ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով ռազմամթերք՝ փամփուշտներ, ձեռք բերելը, պահելը, կամ փոխադրելը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ