ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել Դավիթ Սահակյանին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ նշանակելու մասին: Որոշման մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Դավիթ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ»։