ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն, իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է թույլ մառախուղ:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար և երկու և ավելի կամրջակ ունեցող ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ԱԻՆ