Երեկ 88-ի երկրաշարժի տարելիցի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Շիրակի մարզ՝ Գյումրի քաղաք կատարած այցի շրջանակում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ընթացքում ի թիվս բազմաթիվ թեմաների անդրադարձ է եղել նաև Գյումրիի Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի վերականգնման ու վերակառուցման խնդրին:
Քանի որ այս հարցը նախկինում եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ուշադրության կենտրոնում, ուստի ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը խորհրդակցությունից հետո այցելել է խնդրո առարկա հուշարձան-շենքի տարածք և հանձնարարել քաղաքաշինության պետական կոմիտեի Շիրակի տարածքային տեսչության պետին՝ առկա ուսումնասիրության արդյունքները վեր հանել՝ առաջիկայում քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մոտ քննարկում կազմակերպելու, ապա՝ խնդիրը ՀՀ վարչապետին ներկայացնելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ