Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա լրագրող. «ոստիկանն ասաց՝ «լրագրողը չի հայհոյում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2016 17:23

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց 2015թ.-ի «Էլեկտրիկ Երեւան» ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի  քննությունը:

shoxikyan-2Հիշեցնենք՝  ոստիկանության աշխատակիցներ Տաճատ Նորատունկյանին, Արթուր Այվազյանին, Կոստան Բուդաղյանին եւ Դավիթ Փերիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում խոչընդոտել են «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի մասնագիտական օրինական գործունեությանը և ապօրինաբար նրան բերման են ենթարկել:

Այս գործով տուժող են նաեւ  «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Խաչատուր Եսայանը, լրագրողներ Աշոտ Բոյաջյանը, Արթուր Պապայանը:

Այսօր որպես վկա հարցաքննվեց «Ազատություն» ռ/կ-ի օպերատոր Հովհաննես Շողիկյանը: Նա պատմեց, որ հունիսի դեպքերի ժամանակ աշխատանքային պարտականություններն է կատարել Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում, այդ ընթացքում նկարահանել է, թե ինչպես են Հայկ Բադալյանին ոստիկանները տանում:

«Զգուշացրեցի, որ նա լրագրող է՝ չտանեն: Կոստան Բուդաղյանն ասաց՝ «լրագրողը չի հայհոյում»: Հովհաննես Հովհաննես Շողիկյանը չհիշեց՝ Հայկ Բադալյանի մոտ այդ ժամանակ լրագրողական վկայական կա՞ր. «Կարծեմ՝ մոտը լուսանկարչական սարք կար, պետք է լիներ, նա աշխատում էր այդ ժամանակ»:

Շողիկյանը նաեւ հայտնեց, որ իրեն չեն փորձել բերման ենթարկել, այլ լրագրողների բերման ենթարկելու դեպքերի ականատես չի եղել: «Մի թողեք նկարահանեն» արտահայտություն օպերատորը ոստիկանների կողմից չի լսել, իր նկարահանմանն էլ ոչ ոք չի խոչընդոտել:

Որպես վկա հարցաքննվեց նաեւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, որը պատմեց՝ ոչ ոստիկանական համազգեստով անձը վերցրել է Արթուր Պապայանի հեռախոսը եւ հարվածել գետնին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031