Ռեժիսոր Արեն Մալաքյանի նոր ֆիլմը՝ «Վոլդեմարը», համամոլորակային չարիքի՝ միայնության, նաեւ Երեւանի կոլորիտային կերպարներից մեկի՝ 79-ամյա Վոլդեմարի մասին է: Աբովյան փողոցում ապրող փոքրամարմին ու խարիզմատիկ այս մարդուն, որ բոլոր մշակութային միջոցառումների, պրեմիերաների մշտական այցելուն է, շատերն են ճանաչում:
Նա երազում է Փարիզ գնալ, ինչպես ինքն է ասում՝ «Պարիժ»: «Վոլդեմարի» ստեղծագործական կազմը որոշել է իրականություն դարձնել նրա երազանքը: «Հիմա նամակ ենք գրել «Էյըր Ֆրանսին», indiegogo-ում էջ ենք բացել, տեսանյութ ենք տեղադրել, որ մարդիկ կարողանան օգնել: Երեք հոգու տոմս պետք է գնենք` իմ, օպերատորի եւ իր համար: Այդպիսով եւ ի’ր երազանքը կիրականանա, ե’ւ իրեն կնկարենք ու շատ հնարավոր է, որ ֆիլմի ավարտը հենց դա լինի, թե ոնց է ինքը հայտնվում Փարիզում` իր միայնության մեջ ու վոլդեմարավարի Ազնավուրի երգերն է երգում Էյֆելյան աշտարակի մոտ կամ Սենայի ափին»,- ասում է Արեն Մալաքյանը:
https://www.youtube.com/watch?v=5XUXoyWRjH4
Մանրամասները՝ դեկտեմբերի 9-ի տպագիր «Առավոտում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից: