Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները ցանկություն չունեն մեր անվտանգության շահերը սպասարկել». Ստյոպա Սաֆարյան. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2016 17:10

«Մենք ունենալու ենք զարգացումներ մի իրավիճակում, երբ արտաքին քաղաքականության մասին խոսում է միայն ՀՀԿ-ն, այն էլ՝ արդարացնելու համար իր որոշումները: Մյուս ուժերը չեն խոսում՝ պատճառաբանելով, թե դա իրենց հեռացնում է միմյանցից»,-այսօր «Միասնություն» համազգային շարժման «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՏՄ հարաբերություններին՝ նա նկատեց՝ պաշտոնապես հայտարարվել էր, որ ԵՏՄ-ն բացառապես տնտեսական կառույց է: «Բայց որքան էլ ցավալի է՝ այդ կառույցում են նաեւ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները, որոնք ցանկություն չունեն մեր անվտանգության շահերը սպասարկել թե ՀԱՊԿ-ում, թե ԵՏՄ-ում: Թվում էր, թե անվտանգության ավելացմանն ուղղված քայլեր են արվել, բայց կանգնեցինք պատերազմի շեմին»,-նկատի ունենալով ապրիլյան ռազմական գործողությունները՝ հավելեց Ստյոպա Սաֆարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031