Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն ԵՄ-ին տնտեսապես կհետաքրքրի միայն Իրանի հետ «զույգ կազմած» կարգավիճակով». Գագիկ Մակարյան. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2016 16:57

«Ռուսական կողմի խանդը ցույց էր տալիս, որ ՀՀ-ն այլ տարբերակ չուներ, պետք է այդ որոշումը կայացներ, որ չհայտնվեր ձիու սմբակների տակ, որպեսզի ավելի դաժան չտրորվեր, ինչպես Ուկրաինան»,-այսօր «Միասնություն» համազգային շարժման «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով  քննարկման ժամանակ անդրադառնալով 2013թ.-ին ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը, ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Անդրադառնալով ԵՏՄ անդամ-երկրներին՝ նա նշեց. «Դրանցից երկուսը մահմեդական են, իսկ բոլոր երկրները միջինից ցածր տնտեսական աճ ունեն: Կրոնական, քաղաքական, տնտեսական շահերը պետք է բախվեն: Ղազախստանը չի գործակցում ՀՀ-ի հետ, որովհետեւ հետաքրքրություններ չունի: Ղրղըզստանն էլ ավելի թույլ տնտեսություն ունի, քան ՀՀ-ն: Մեզ համար ներմուծման տեսանկյունից առաջինը ԵՏՄ-ն է, իսկ արտահանման տեսանկյունից՝ ԵՄ-ն: Այստեղ խնդիրներ կան. ՀՀ-ն պետք է փորձի «սոլո» հանդես գալ բանակցություններում, որպեսզի ԵՄ ծրագրերում պահպանի հնարավորությունները»:

Գագիկ Մակարյանը նաեւ մատնանշեց Իրանի գործոնը՝ ասելով, որ Իրանի խոշոր ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում գրասենյակներ կամ արտադրություններ բացելով. «Բայց պարզվում է, որ Ռուսաստանն առանձին արտոնություններ է տալիս Իրանին, այսինքն՝ ԵՏՄ-ն շրջանցող քայլեր է անում»:

Ըստ Մակարյանի՝ ՀՀ-ն ԵՄ-ին տնտեսապես կարող է հետաքրքրել միայն Իրանի հետ «զույգ կազմած» կարգավիճակով. «Իրանի, ՀՀ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ կարեւոր նշանակություն կունենա ազատ տնտեսական գոտին՝ բոլոր կողմերին մեկտեղելու համար: Իրանն այդպիսի մոտ 60 գոտի ունի՝ պատժամիջոցների հետեւանքները մեղմացնելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031