«Մեր շարժման վրա ազդեցություն չեմ տեսնում: Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչն անհատ է, մեր երկրում ունի մեծ անելիքներ»,-«Միասնություն» համազգային շարժման «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով քննարկման ժամանակ այսօր Aravot.am-ի եւ Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
«Երբ նա որոշի, թե համագործակցության ինչ ձեւաչափ է ընտրելու քաղաքական ուժերի հետ, այդ ժամանակ կունենանք քննարկումներ»,-հավելեց Խաչիկ Գալստյանը:
Նա նաեւ ասաց, որ չի տիրապետում տեղեկություններին, թե իրենց շարժման միջոցով է ԲՀԿ նախկին առաջնորդը վերադառնալու քաղաքականություն:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ