Այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրման ֆոնին Եվրամիությունը կոչ է անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների առաջարկների շուրջ: Այս մասին Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների նիստին հայտարարել է Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է ԱՊԱ-ն:
Մոգերինին նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել եվրոպական տարածությունում հակամարտությունների լուծմանը՝ արդեն գոյություն ունեցող ձևաչափերով:
«Մենք դեռ հույս ունենք, որ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- ասել է Մոգերինին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ