Ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Բոլորից լավը» հաղորդմանը հանդիսատեսին ապշեցրած Ալեքսանդր Բեյլերյանի հայրը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում 6-ամյա Սաշան հայերեն է արտասանում:
Մասնավորապես, Սաշան արտասանում է Ալեքսանդր Պուշկինի «Ձմեռվա իրիկուն» բանաստեղծությունը հայերեն թարգմանությամբ, ապա շնորհակալություն հայտնում հայ հանդիսատեսին աջակցության համար:
«Հարգելի հայրենակիցներ, … ինչպես տեսնում եք, ես հայերեն խոսում եմ, գիտեմ որ այդ հարցը ձեզ շատ հետաքրքրում է»,- ասում է Սաշան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև