Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: Այս մասին Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների նիստին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, որի լուծումը ձգձգվում է, վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը»,- ասել է Քերին, որի խոսքերը մեջբերում է ԱՊԱ-ն:
Նա հավելել է, որ Եվրոպան սպառնալիքի առաջ է կանգնած ոչ միայն Ուկրաինայի, այլև Լեռնային Ղարաբաղի, Մոլդովայի և Վրաստանի հակամարտությունների պատճառով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ