ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակով՝ “VK(ВКонтакте)” սոցիալական ցանցի միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, ուղարկելով և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:
Դրամային փոխանցումն ուղարկելու համար ուղարկողին անհրաժեշտ է ընտրել փոխանցում ստացողին “VK(ВКонтакте)” կայքում, մուտք գործել ստացողի պրոֆիլ և “Հաղորդագրության” դաշտում նշել փոխանցման գումարը և քարտի համարը, որից պետք է ելքագրվի գումարը: Փոխանցումն ուղարկողին անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը կամ Ա.Ա.Հ.-ը: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով: Գործարքի նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի:
Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի “VK(ВКонтакте)” կայքի իր պրոֆիլ, ապա “Հաղորդագրություններ” բաժնում ընտրի փոխանցողի հաղորդագրությունը, սեղմի “Ստանալ փոխանցումը” կոճակը և մուտքագրի իր քարտի համարը և դրա գործողության ժամկետը, որից հետո դրամային փոխանցումը կհաշվեգրվի ստացողի հաշվին:
Կարդացեք նաև
Փոխանցումներն անվճար են ստացողի համար, իսկ մինչև տարվա վերջ Mastercard միջազգային վճարային համակարգի գործող ակցիայի շնորհիվ, Mastercard և Maestro քարտերից փոխանցումներն անվճար են նաև ուղարկողի համար: Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ Mastercard և Maestro քարտերի վրա փոխանցումներ ստանալիս, փոխանցում ստացողը կստանա նվեր` “Ստիկերների” հավաքածու: