Դատախազությունը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով ոստիկանությանը նյութեր նախապատրաստելու ցուցում է տվել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։
«ՀՀ ոստիկանությունը դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողի և պատգամավորի միջև տեղի ունեցած դեպքի առթիվ Դատախազությունից գրավոր ցուցում է ստացել նյութեր նախապատրաստելու»,-ասացին լրատվական ծառայությունից։
Նաև հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք tert.am–ի կայքում