Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Լեռնային Ղարաբաղում, դեռեւս չպարզված հանգամանքներում զոհված 20-ամյա Ալբերտ Պոստոլակյանը բանակ էր զորակոչվել 2016թ. հուլիսի 23-ին: Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանից տեղեկացանք, որ նա սոցիալապես անապահով ընտանիքից էր, հայրը 3-րդ կարգի հաշմանդամ է, նրանց տունն այրվել է, ընտանիքն ապրում է քաղաքի Գոլովինո թաղամասի հարմարեցված շինությունում: Արմենի եղբայրը Ռուսաստանում է, այնտեղ բանվորություն է անում:
Զինկոմն ասաց, որ Ա. Պոստոլակյանը կիրթ տղա էր, ավարտել էր Դիլիջանի արվեստի պետական քոլեջի դուդուկի եւ կլարնետի բաժինը: Զինկոմի խոսքերով՝ Արմենի հայրը մի ամիս առաջ էր եղել Մարտակերտի զորամասում, այցելել որդուն, այդ ժամանակ Արմենը զինվորական ծառայությունից չի դժգոհել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ