Գործարար-պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հստակ որոշում չի կայացրել:
Ի պատասխան լրագրողների տարակուսանքի` «դաբրոն» չե՞ք ստացել, պատգամավորը հայտարարեց`դա բացառապես իր որոշելու հարցն է. «Բայց ումի՞ց են դաբրո ստանում: Որոշում կայացնողը ես եմ, բայց որոշում ու նման ցանկություն դեռ չունեմ»:
Հիշեցնենք, խոսակցություններ կան, որ ի թիվս այլ ՀՀԿ-ականների, հաջորդ խորհրդարանում չի հայտնվի նաեւ Ալեքսան Պետրոսյանը:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակում իր լինել-չլինելու մասին հարցին էլ պատգամավորը պատասխանեց, որ այդ խնդիրը որոշում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսօր աբսուրդ է նման հարցերի շուրջ խոսելը, քանի դեռ հստակություն չկա: Հիմա ես ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ եթե մարդը տրամադրված չէ այդ մասին խոսել, ապա չի կարող ոչինչ ասել: Իսկ մասնակցության, պատգամավոր դառնալ-չդառնալու մասին գրողը, գրել է սեփական ցանկությունների մասին: Միակ բանը, որ կարող եմ հաստատ ասել՝ հիասթափություն չկա: Իսկ մամուլը գրում է զուտ սրա-նրա ցանկությունների մասին, այլ ոչ թե իրականությունը, որը ցանկությունների հետ բացարձակապես կապ չունի: Ինչ վերաբերում է հարցին, թե կլինե՞մ հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ՝ որոշողը ես չեմ, այլ կուսակցության նախագահը»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ