Այս տարի Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը ցույց տվեց՝ որքան փխրուն է խաղաղությունը եվրոպական տարածությունում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այսօր Համբուրգում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Շտայնմայերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ տարածությունում հակամարտությունների լուծմանն ուղղված ջանքերը:
«ԵԱՀԿ-ն անթերի աշխատանք է կատարում Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում հակամարտությունների լուծման ուղղությամբ: Որոշ դեպքերում ԵԱՀԿ-ն անգամ թույլ չի տվել, որպեսզի այդ հակամարտությունները վերածվեն պատերազմի»,- ասել է նա:
Հիշեցնենք, դեկտեմբերի 7-8-ը Համբուրգում ընթանում է ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների նիստը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ