«Մարդիկ չեն վախենում հրապարակել իրենց կարծիքները»,- խոսքի եւ մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովի ընթացքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նրա կարծիքով՝ Հայաստանում ամենամեծ խնդիրը լրատվամիջոցների կայունությունն է. «Հայաստանի նման երկրում չես կարող հավակնոտ լինել լրագրողական գործունեությունում, եթե դու ֆինանսական ռեսուրսներ չունեք: Սա Հայաստանի ամենամեծ խնդիրն է:
Երկրորդ խնդիրը լրատվամիջոցների քաղաքականացնում է, մասնավորապես՝ հեռուստաալիքների. այս ամառ ես ստիպված էի դիտել միայն հայկական հեռուստաալիքներ, եւ ես հասկացա, որ հայկական հեռուստալիքներում միայն քաղաքական լուրեր են եւ ամերիկյան ֆիլմեր: Այս քաղաքական լուրերը շատ կողմնակալ են, որովհետեւ կան ալիքներ, որոնք ներկայացնում են իշխող կուսակցության գաղափարախոսությունը, որոշ ալիքներ ներկայացնում են ընդդիմության գաղափարախոսությունը: Այսպիսով՝ հեռուստատեսությունում բազմակարծություն է, բայց յուրաքանչյուր ալիք ունի իր քաղաքական ուղղությունը, որն այնքան թափանցիկ է, որ մենք չենք կարող ասել, որ այն ազատ է»:
Պյոտր Սվիտալսկին առանձնացրեց նաեւ ինքնագրաքննությունը. «Սա ոչ միայն լրագրողներին է վերաբերվում: Նույնիսկ երեկ մենք դատաիրավական անկախության մասին, եւ Սահմանադրական դատարանի նախագահն փաստեց, որ մարդիկ, որոնք աշխատում են իրավական ոլորտում, ինքնագրաքննություն են իրականացնում: Այսպիսով՝ սա անկախության մշակույթը զարգացնելու մասին է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ