Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տրամաբանական կլիներ, որ ՀՀԿ խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված լինի մեկ անդամով. «Փաստ»

Դեկտեմբեր 08,2016 13:04

ՀՀԿ խմբակցության ցուցակի ուսումնասիրությունից պարզ կդառնա, թե այդ ցուցակի ներկայացուցիչներից քանիսը կարող են օրենսդրական գործունեություն ծավալել, սակայն դա այլ խնդիր, մեկ այլ խնդիր է այն, որ վերջիններս ֆիզիկապես անգամ ներկա չեն լինում ԱԺ նիստերին, երբեմն էլ շատ կարևոր քվեարկությունների, և խմբակցության մյուս անդամները ստիպված են լինում հիմնականում աթոռից աթոռ վազվզելով քվեարկել գործընկերների փոխարեն։

Եվ ահա, ԱԺ կանոնակարգի մասին օրենքով Հանրապետականը վերջնականապես ուզում է լուծել այս խնդիրը և խուսափել հետագա տհաճ խոսակցություններից։ Նման պայմաններում, թերևս տրամաբանական կլիներ, որ Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված լինի մեկ անդամով՝ խմբակցության ղեկավարով, որը ենթադրենք կունենա մյուս անդամների մանդատների քանակի լիազորություններ։

Միաժամանակ Հանրապետական պատգամավորները ստիպված չեն լինի կոճակ սեղմելու համար թողնել իրենց բանուգործը և ներկայանալ խորհրդարան ինչ-որ-մի օրենքի շուրջ քվեարկելու համար։ Բայց այստեղ պետք է նշել, որ պատգամավորական անձեռնմխելիությունից պետք է օգտվի միայն խմբակցության ղեկավարը։ Նման զարգացում իհարկե հնարավոր չէ, սակայն պետք է խոստովանել, որ ուրիշի փոխարեն քվեարկության օրինականացումն այնպիսի զավեշտ է, որ կարելի.է սպասել ցանկացած շրջադարձի, իսկ որ ԱԺ կանոնակարգում նման օրենսդրական կետի առկայությունը միտված է հենց այլոց փոխարեն քվեարկության օրինականացմանը՝ մեր կարծիքով որևէ կասկածի տեղիք չի տալիս։

Նման պայմաններում թերևս Հանրապետականը կարող է ավելի կառուցողական առաջարկով հանդես գալ և կուսակցությունից որևէ մեկին կուսակցության 160-հազար անդամները լիազորագիր թող տան և հենց այդ մեկ հոգին էլ կներկայացնի ամբողջ կուսակցությունը, կմասնակցի ընտրություններին, կառավարություն կկազմի և ընդհանրապես կզբաղվի նրանով, ինչով որ զբաղվում է կուսակցությունը։

Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031