«Առավոտի» հետ զրույցում մեր մտահոգությանը, որ Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի հետ չպետք է լինեն վասալային, մեր՝ անկախության սերնդի համար անընդունելի է այդ կեցվածքը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հակադարձեց. «Ի՞նչ վասալային, ինչո՞ւ վասալային»:
Մեր դիտարկմանը, որ բազմաթիվ պատմական դրվագներ կան, թե ինչ կեցվածք է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը Ելցինի մոտ, որ Ելցինը հանդիպման ժամանակ սենյակ է մտել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո, Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց. «Բայց դուք գիտե՞ք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կեցվածքը ինչքանո՞վ է տարբերվում այսօրվա նախագահի կեցվածքից: Ես այն ժամանակ էլ եմ տեսել, հիմա էլ: Ես տարբերություն չեմ տեսնում: Այն ժամանակ էլ, այսօր էլ հարաբերությունները եղել են փոխվստահելի: Եվ այդ հարաբերությունները որոշվում են ոչ թե բամբասանքներով եւ խոսակցություններով, այլ ստորագրված պայմանագրերով, փաստաթղթերով եւ կոնկրետ գործողություններով»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Առավոտ»-ի արխիվից