Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երբեւիցե չի մասնակցել մի քննարկման, որտեղ չխոսվեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մասին». «Հրապարակ»

Դեկտեմբեր 08,2016 12:52

Գրություն ուղարկեցինք ՀՀ նախագահական պալատ՝ հայտնելով, որ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայից հարցազրույց եմ վերցրել, որտեղ պրն. Բրայզան գրեթե կրկնել է նույն տեղեկությունները, որոնք սեպտեմբերին Հայաստանում Tert.am-ի միջոցով տարածել էր Էպիֆանցեւ ազգանունով ռուս քաղաքագետը։

Այնուհետեւ կրկնել էի այն, ինչ ասել էր էպիֆանցեւը, եւ ինչ Պուտինի մասով լրացրել էր Բրայզան, եւ խնդրել էի պատասխանել երեք հարցի.

«1. Արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ԼՂՀ հարակից որոշ տարածքներ Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու դիմաց Հայաստանի համար հաղորդակցության ուղիներ ապաշրջափակելու նախաձեռնությամբ։ Եթե այո, ապա առաջարկն առաջին անգամ հնչել է Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպմա՞նը, թե՞ նման նախաձեռնություններ եղել են նաեւ նախկինում։

2. Ռուսական եւ ադրբեջանական կողմերն ի՞նչ ակնկալությամբ են հայկական կողմին նման առաջարկ ներկայացնում, եթե ներկայացնում են։ Ադրբեջանը տիրապետում է այնպիսի հաղորդակցության ուղիների, որոնց ապաշրջափակումը Հայաստանի համար առհասարակ ունենար նշանակություն։

3. Անցնող տարիների ընթացքում ԼՂՀ կարգավիճակի հստակեցման պայմանից ու պահանջից բացի, եղե՞լ են առաջարկներ, որոնց դեպքում հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել ԼՂՀ տիրապետության ներքո գտնվող տարածքների կամ դրանց մասի Ադրբեջանին վերադարձնելու հարց»։
Նախագահի աշխատակազմից նույն օրը Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի ստորագրությամբ ստացվեց հետեւյալ գրավոր պատասխանը, որը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Մեթյու Բրայզայի հարցազրույցում՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերաբերյալ հնչեցրած մտքերի առնչությամբ հայտնում եմ, որ այդպիսի տարբերակի մասին մենք առաջին անգամ ենք լսում։

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ապա եւս մեկ անգամ հարկ ենք համարում ընդգծել, որ կարեւոր եւ առաջնային խնդիրն է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը, որից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության կարգավորման այլ բաղադրիչներին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երբեւիցե չի մասնակցել մի քննարկման, որտեղ չխոսվեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մասին, բայց խոսվեր հակամարտության կարգավորման այլ բաղադրիչների մասին։ Ապագայում եւս ՀՀ նախագահը բանակցային գործընթացում շարունակելու է հավատարիմ մնալ այդ սկզբունքին»։

 

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031