Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ դեկտեմբերի 13-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի: Մի շարք հարցերի թվում կքննարկվեն ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագիծը, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, Քրեական օրենսգրքում եւ Քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու հարցերը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ