Այսօր ԱԺ նիստում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա անդրադարձավ երեկ խորհրդարանում տեղի ունեցած տհաճ միջադեպին:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ երեկ խորհրդարանում շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել՝ իր մասնակցությամբ. «Ցավ եմ զգում, որ այդ պատճառով որոշ կայքէջեր, սոցցանցեր ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին այս՝ խորհրդարանին ոչ հարիր միջադեպի համար: Նաեւ ուզում եմ ասել, որ միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել:
Հարգելի լրատվական դաշտ, ճիշտ եք անում, որ դուք քննադատում եք բռնությունը, բայց ես կխնդրեի նաեւ, որ այն լրագրողները, որոնք պատվեր են կատարում թերթի, գլխավոր խմբագրի, մի քիչ ուսումնասիրեք՝ նրանք իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվել: Բարձր եմ գնահատում լրագրությունը, շատ նախանձախնդիր եմ բոլորիդ նկատմամբ եւ կուզենամ, որ այդ դաշտում լինեն իսկապես լրագրողներ, ոչ թե բանսարկու, տգետ անձեր»:
Ռուբեն Հակոբյանը ներողություն խնդրեց, բայց ոչ թե լրագրող Վահե Մակարյանից, այլ՝ խորհրդարանից, որ ԱԺ-ի հասցեին այդ միջադեպի պատճառով ոչ դրական գնահատականներ են հնչել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ