Եկող շաբաթ վարչապետը կհանդիպի բիզնեսի տասը խոշոր ներկայացուցչի հետ: Այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց կազմակերպել վարչապետի հանդիպումը տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, տասը խոշոր արտահանողների, հինգից տաս խոշոր ներդրողների հետ եւ հինգ խոշոր բանկերի ղեկավարների հետ, որոնց հետ քննարկելու են այն խնդիրները. որոնք կանգնած են գործարարների առջեւ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ