Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը՝ դպրոցներում ներդրվելիք բիզնես-կրթության մասին. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 08,2016 12:15
levon mkrtchyan

Հատված Կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանի հարցազրույցից:

– Պարոն Մկրտչյան, վարչապետ Կարեն Կարապետյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե դպրոցներում պետք է բիզնես-կրթություն ներդրվի, եւ որ այդ հարցը ձեզ հետ քննարկվել է: Ի՞նչ կրթության մասին է խոսքը։

– Մենք ունենք 2-3 ծրագիր, որոնք արդեն կատարվում են։ Մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի հայտնի ծրագիրն է բիզնես կրթության վերաբերյալ, որն իրականացվում է ավագ դպրոցներում՝ տնտեսագիտության հիմունքները։ Մենք նաեւ Կենտրոնական բանկի հետ ենք ֆինանսական կրթության համալիր ծրագիր իրականացնում, որ յուրաքանչյուր աստիճանի վրա երեխաները ստանան ֆինանսական ու տնտեսագիտական կրթության որոշակի տարրեր։ Դա առանձին առարկայախումբ չէ եւ բաշխվելու է չորս առարկաների մեջ;

Հիմա փորձում ենք ունենալ առանձին հայեցակարգ եւ հասկանալ, թե ինչպես պետք է ձեւավորվի։ Օրինակ, երեխան եթե վերցնում է իր առաջին 1000 դրամը, ինչպես պետք է պլանավորի բյուջեն, պիտի պլանավորի վաղվա համա՞ր, թե ինչքանը ինչի համար հատկացնի եւ անպայման 10-15 տոկոսը տա նվիրատվություն։ Նպատակն այն է, որ երեխան հասկանա՝ նյութական միջոցն ընդամենը միջոց է եւ ոչ թե նպատակ։

Հիմա փորձում ենք աշխատանքներն ամփոփել ու տարածել ողջ դասարանների վրա՝ թե՛ ավագ, թե հիմնական դպրոցներում։ Ծրագիրը պիլոտային տարբերակով աշխատում է, սեպտեմբերից արդեն կունենանք համալիր տարբերակը։

– Իսկ դպրոցներում ներդնելով այդ բիզնես կրթությունը՝ կարծում եք

աշակերտները կունենա՞ն բիզնես մտածողություն, ինչը Կ. Կարապետյանն է ակնկալում։

– Դա համալիր ծրագիր է, որը պետք է 21-րդ դարի քաղաքացի պատրաստի։ Պետք է երեխան ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձեւավորելու ընդունակություն։

Այսինքն նոր դպրոցական դասագրքեր պետք է գրվեն։

– Իհարկե, այս ծրագրերը բերելու են չափորոշիչների որոշակի փոփոխություն, եւ դրանց համարժեք պետք է նոր դասագրքեր գրվեն։ Հատկապես որ մեր դասագրքերի հիմնական բազան չի փոխվել արդեն տասը տարի, իսկ կյանքը առաջ է գնում։ Օրինակ, աշխարհագրության բլոկի մեջ պետք է ներառվի բնապահպանությունը, կամ մաթեմատիկայի բլոկի մեջ կարող է հաշվելու, ֆինանսական մտածողություն ունենալու հատվածը ներառվել։ Սա է աշխարհում կիրառվող մեթոդը։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031