Նախքան նիստը սկսելը վարչապետ Կարեն Կարապետյանը մի հանձնարարություն էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին տվեց:
Նրան էլ ասաց, որ հաշվի անելով գալիք ամանորի տոները, առավել ուշադիր լինել առեւտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման եւ կամ հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում:
«Մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք, միջամտում ենք միայն այն դեպքում, երբ հասկանում ենք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի չդառնա բեռ բիզնեսի համար»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ