Հաշվի առնելով գալիք ամանորյա տոները, Պետական եկամուտների ղեկավարին, այսօր կառավարության նիստում, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ, ներառելով դեկտեմբեր ամսի ոչ աշխատանքային եւ հունվար ամսի տոնական օրերը:
«Պարոն Հարությունյան, ինձ թվում է շատ լավ շանս է, արտակարգ ռեժիմ սահմանել, հոսքը լինելու է շատ, որպեսզի մենք հասկանանք մեր նեղ տեղերը որտե՞ղ են, ինչպես ենք անում, որպեսզի առավելագույն կոմֆորտային պայմաններ ստեղծել ներկրողների համար եւ դրանից եզրակացություն անենք հաստիքացուցակի վերաբերյալ: Նաեւ այն ժամանակացույցերի, որը որ դուք ունեք: Կան դրական արձագանքներ, որ օրինակի համար հինգ օրվա մեջ ձեւակերպել եմ, առաջ 25 օր էր: Ես չգիտեմ հինգ օրը լավ է թե՝ չէ, բայց մի հատ այդ ժամանակացույցն էլ նայենք»,-ասաց վարչապետը:
Դիմելով Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանին, վարչապետը ասաց, որ նա էլ ապահովի բանկերի աշխատանքը շաբաթ-կիրակի եւ տոնական օրերին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ