Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Իմ հեղինակությունը երբեք չի կարող ընկնել». «Հրապարակ»

Դեկտեմբեր 08,2016 11:52

Վարչապետ Կարեն Կարապետյանի անկեղծ պոռթկումը իրար է խառնել ՀՀԿ հին գվարդիայի անդորրը։ «Հանրապետականին անդամակցելուց հետո Ձեր վարկանիշը, Ձեր կարծիքով, անկո՞ւմ է ապրելու, թե՞ ոչ». ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հնչած հարցին Կարապետյանը դրական էր պատասխանել. «Կարծում եմ՝ այո», սակայն չկոնկրետացնելով, թե որքանով կազդի։ ՀՀԿ-ում, ըստ լուրերի, ծանր են տանում վարչապետի այս անկեղծ խոստովանությունը, բայց չեն կարողանում նրան «արժանի» պատասխան տալ։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին երեկ հարցրինք վարչապետի հայտարարության մասին։ «Ցանկացած մարդ, որը որ փորձում է իրական հանրապետական լինել, եւ այն գաղափարախոսությունը, որ ունի, դա, կարծում եմ, երջանիկ ապագա է»։

Գրիգորիչին խնդրեցինք անկեղծ լինել ու ասել՝ արդյոք իր հեղինակությունը չի՞ ընկել ՀՀԿ-ական դառնալով։ «Ոչ, իմ հեղինակությունը երբեք չի կարող ընկնել, որովհետեւ ՀՀԿ-ն բավականին լուրջ կազմակերպություն է ու լուրջ գաղափարախոսություն ունի»,- ասաց ԱԺ խոսնակը՝ չմեկնաբանելով, թե ինչ է նկատի ունեցել, ինչու է այդպես ասել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031