ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրի» աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ և քննարկել ծրագրի դրույթները:
Ծրագիրը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ֆինանսավորվում է EBRD-ի կողմից և ներդրվելու է Երևան քաղաքում:
Հանդիպման ընթացքում խմբի անդամ Անդրեա Քլիրլիկովան նշել է, որ ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել մի շարք չափորոշիչներ, իսկ աշխատանքների վերջնական կատարման համար անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել նաև հայաստանյան օրեսնդրական դաշտը:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները կարևորել են քննարկվող ծրագիրը, նշելով, որ այն հնարավոր կլինի կիրառել նաև ՀՀ մարզերում:
Ներկայացնելով ոլորտը կարգավորող նորմատիվային փաստաթղթերը, միաժամանակ քաղաքաշինության կոմիտեի մասնագետները պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության համար:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե