Հյուսիսային Քարոլինայի Ֆայեթվիլ քաղաքում հանրահավաքին մասնակցելու ընթացքում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է գեներալ Ջեյմս Մեթիսին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
«Այս պաշտոնում նրա ղեկավարությամբ մենք կամրապնդենք մեր ռազմական ուժը ու մեր դաշնակիցների հետ հարաբերությունները, կվերացնենք ահաբեկիչներին, կդիմակայենք մեր թշնամիներին և նորից Ամերիկան կդարձնենք անվտանգ»,-հայտարարել է Թրամփը:
Պաշտոնաթող գեներալ Մեթիսը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարի պաշտոնը և Մերձավոր Արևելքում իրականացրել ռազմական հատուկ գործողություններ, ինչպես նաև եղել է ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարը:
Սակայն պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար նրան անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի համաձայնությունը, քանի որ օրենքը պարտադրում է, որ նախկին զինվորականը կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը միայն թոշակի անցնելուց յոթ տարի անց: Նա թոշակի է անցել ընդամենը չորս տարի առաջ:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում