Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում հայաստանցի Ռազմիկ Օլթեցյանը երեկ 23 տարեկանների պայքարում հանդես գալով 77 կգ քաշային կարգում՝ երկամարտի 314 (137+177) կիլոգրամ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Ռազմիկ Հունանյանը (նկարում), որը երկու վարժությունների հանրագումարով ցույց է տվել 327 կգ:
Առաջնությունը շարունակվում է եւ մեր գլխավոր մեկնարկները դեռ առջեւում են: Այսօրվա դրությամբ Հայաստանը երկու տարիքային խմբերում մեդալների հաշվարկով, շնորհիվ Դավիթ Հովհաննիսյանի ոսկու, առայժմ ընթանում է 9-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի