ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Սպիտակ–Երևան ավտոճանապարհի 21-22-րդ և Վանաձոր–Ստեփանավան ավտոճանապարհի 12-13-րդ կմ–ին, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ–տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: