Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկ Հակոբյանը պետք է նման հարցերի պատրաստ լիներ. ՀԿ-ների հայտարարությունը

Դեկտեմբեր 07,2016 21:33

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն ահազանգել է, որ այսօր Ազգային ժողովում, որտեղ կա անվտանգության ուժեղացված հսկողություն,  պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել է իր աչքին: Տեղի է ունեցել հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ:

Եթե նախկինում լրագրողների իրավունքները խախտվում էին հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա այսօր իրեն շատ ավելի վատ պահվածք է թույլ տվել ընդդիմադիր համարվող պատգամավորը, որն ի դեպ տարիներ առաջ լրատվական գործունեություն է ծավալել:

Նորություն չի այն հանգամանքը, որ պատգամավորները նեղվում են, երբ իրենց անցյալի մասին հարցեր են տալիս, սակայն, եթե անձը հայտ է ներկայացրել մտնել քաղաքականություն, ապա պետք է նաև պատրաստ լինի, որ իրեն կարող են տալ սուր հարցեր:

Իսկ Ռուբիկ Հակոբյանը, հատկապես պետք է նման հարցերի պատրաստ լիներ, քանի որ վերջինս պարբերաբար քաղաքական ճամբար է փոխել և բնականաբար իր անցած ուղու մասին հարցեր լրագրողները կարող էին տալ: Բայց դա չի նշանակում, որ Ռուբիկ Հակոբյանը պետք է իրեն դուր չեկած հարցի համար հարվածեր լրագրողին:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական հասարակական կազմակերպություններս, դատապարտում ենք Ռուբիկ Հակոբյանի արարքը, պահանջում ենք, որ նա ներողություն խնդրի Վահե Մակարյանից և ամբողջ լրատվական դաշտից՝ մեր գործընկերոջ նկատմամբ նման պահվածքի համար, ինչպես նաև հայտնում ենք մեր աջակցությունը Վահե Մակարյանին:

«Ազատ լրագրողների ասոցիացիա»

«Լրագրողների միավորում»

 «Մեդիա և իրավունք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մէջբերում ՝ «Եթե նախկինում լրագրողների իրավունքները խախտվում էին հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա այսօր իրեն շատ ավելի վատ պահվածք է թույլ տվել ընդդիմադիր համարվող պատգամավորը,»
    ……………………………
    1) իշխանության ներկայացուցիչների եւ ընդդիմադիր քաղաքական անձերի միջեւ միակ հիմնական տարբերությունը այն է թէ առաջինները իշխանության դիրքի վրա են

    2) եթէ ընդհանրապէս ընդդիմադիրները աւելի լաւ են վերաբերում լրագրողծների հետ, պատճառը այն է թէ անոնք ուզում են օգտագործել եւ շահագործել լրագրողներին իրենց նպատակներին համար, այսինքն՝ մինչեւ որ հասնին իշխանության, եւ անկէ ետք սկսեն լրագրողների հետ վարվել իշխանության ներկայացուցիչների նման

    3) իսկ եթէ որպէս ընդդիմադիր իսկ արդէն այսպէս են վերաբերում լրագրողների հետ, վախենում ենք պատկերացնել թէ ոնց են վարվելու, եթէ իշխանության տիրանան

    Տեսնենք «Ժառանգության» կարկառուն անդամները, որոնք միշտ այդքան սիրում են շոյել ու փայփայել լրագրողներին, ե՞րբ եւ ո՞նց են դատապարտելու իրենց կուսակցութեան այս անդամի այս ուղղակի հանցագործական վարքագիծը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031