Դեկտեմբերի 7-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է ԵԱՀ հնությունների հարցերով նախարար Խալեդ ալ-Անանիին։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև հնագիտության ոլորտում առկա համագործակցությանը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման կարևորությունը:
Այդ համատեքստում մտքեր են փոխանակվել հնագիտության ոլորտում փորձի փոխանակման և փոխայցելությունների ակտիվացման հեռանկարների շուրջ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանելու երկու երկրների ազգային թանգարանների միջև համագործակցությունը։
Նախարար ալ-Անանին իր հերթին բարձր է գնահատել Լուքսորում գտնվող Ամենհոտեպ 3-րդի տաճարի պեղումների աշխատանքներին հայ մասնագետների մասնակցությունը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ