Հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 323-Ա հրամանը, «Սևան» ազգային պարկի տարածքում արդեն ավարտվել է Սևանա լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերումը: Խստորեն արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: «Սևան» ԱՊ-ի, Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, շրջիկ հսկողություն է իրականացվում Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում` մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում երեք օրվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 121 կգ (147հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է գիշերօթիկ դպրոցներին և ծերանոցներին:
ՀՀ բնապահպանության նախարարությություն