Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանչո Գրուպը», «Յունիքոմփն» ու «Մուշը» ապրանքն առաքել են առանց ուղեկցող փաստաթղթերի

Դեկտեմբեր 07,2016 19:22

«Արմսվիթ» ընկերությունը 48 հազար 600 դրամի խախտում է թույլ տվել: Այս ընկերությունը դեկտեմբերին ապրանքն առաքել կամ տեղափոխել է առանց ուղեկցող փաստաթղթերի: Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի կայքից, նույնպիսի խախտում թույլ է տվել նաեւ «Ավերս» ընկերությունը, որի կատարած խախտման չափն էլ կազմում է 3 միլիոն 962 հազար 420 դրամ:

Դեկտեմբերին «Մուշ» ընկերությունը նույնպես ապրանքն առաքել է առանց ուղեկցող փաստաթղթերի, ինչի պատճառով խախտումը կազմել է 1 միլիոն 210 հազար դրամ: «Անդակո» ընկերությունն առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքն առաքելու համար 584 հազար 868 դրամի խախտում է կատարել:

«Վայն Քոմերս Քոմփանի» ընկերությունն էլ 1 միլիոն 274 հազար դրամի խախտում է թույլ տվել:
Հացամթերքի արտադրությամբ ու ներկրմամբ զբաղվող «Մանչո Գրուպը» իր ապրանքն առանց ուղեկցող փաստաթղթերի առաքելու կամ տեղափոխելու համար 485 հազար դրամի խախտում է թույլատրել:

«Բեկոն պրոդուկտը»` նույն խախտումը կազմել է 2 միլիոն 12 հազար դրամ:
«Յունիքոմփ» ընկերությունը առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքն առաքել է` կատարելով 1 միլիոն 30 հազար դրամի խախտում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031