Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ մենաշնորհների մասին․«Երեկ մեկը կարողացել էր ներկրել մի ապրանք, որը մինչ այդ չէր ներկրում»

Դեկտեմբեր 07,2016 19:07

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրու տեխնոպարկում բավական երկար՝ մոտ 2․5 կես լսելով շիրակցի գործարարներին,համայնքապետերին հուզող խնդիրները՝հանդիպման ավարտին, երբ արդեն ոտքի էր կանգնել հեռանալու, մի քանի բառով պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Խոսելով Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու խոստումների մասին՝ վարչապետն ասաց, որ ինքը կոնկրետ թիվ չի խոստանում, փոխարենը հստակ ծրագիր է խոստանում։

gyumri_3 gyumri_4 gyumri_1

Իսկ լրագրողներից մեկի՝ մենաշնորհների վերացմանն ուղղված հարցին, պատասխանեց․«Երեկ մեկը կարողացել էր ներկրել մի ապրանք, որը մինչ այդ չէր ներկրում, դրա դրական առաջընթաց չէ՞։ Մենք ամենօրյա աշխատանք ունենք մրցունակ, բաց, հավասար պայմաններ ստեղծելու, եթե մի օր մրցունակ է, հաջորդ օրը անելիք չունե՞նք, ռեգուլյար աշխատանք ունենք։ Ամեն կառավարության որոշման ժամանակ, որ հանձնարարակաները, որ տրվում են, միշտ եղել է հանձնարարական՝ հակակոռուպցիոն, հակամոնոպոլ, հակա չգիտեմ ինչ բնույթ է կրում, որ գործարար մարդը, աշխատող մարդը իրեն պրոբլեմների մեջ չզգա, այդ առումով որոշակի առաջընթաց կա, դա, իհարկե, բավարար չէ, շարժելու ենք առաջ»։

Հարցին, թե օրինակ կա՞ շաքարավազ ներկրող երկրորդ մարդը, վարչապետը վստահեցրեց, որ կա, իսկ թե ո՞վ ար այդ անձը,, վարչապետն ասաց․«Կարծում եք ես յուրաքանչյուր ներկրողին պիտի իմանա՞մ, որևիցե մենաշնորհ գոյություն չունի, կամայական ապրանք կարող եք բերել, քանի՞ անգամ ասեմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031