Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը խնդրում է չգնել շուկաներում վաճառվող սիգը

Դեկտեմբեր 07,2016 18:55

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ հայտնաբերվել է շուրջ 440 ապօրինի որսված սիգ, ընդհանուր քաշը՝ մինչեւ 300 կգ: Նախարարը հորդորեց Սեւանի ավազանի եւ մի քանի բնակավայրերի ներկայացուցիչներին, որ ըմբռնումով մոտենան եւ զսպեն իրենց ցանկությունը՝ սիգի ձվադրման այս սեզոնին ձուկ որսալ:

Սիգի ապօրինի որսի մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հայտնաբերվել է շուրջ 440 ապօրինի որսված սիգ, ընդհանուր քաշը՝ մինչեւ 300 կգ: Նախարարը հորդորեց Սեւանի ավազանի եւ մի քանի բնակավայրերի ներկայացուցիչներին, որ ըմբռնումով մոտենան եւ զսպեն իրենց ու իրենց հարազատների ցանկությունը՝ սիգի ձվադրման այս սեզոնին ձուկ որսալ: Բռնված մեկ ձուկը ապագայի 100-200 ձկան կորուստ է նշանակում:

Նախարարն ասաց, որ արգելքը վերաբերում է ոչ միայն սիգին, այլ նաեւ խեցգետնին, այլ կեպ ասած՝ Սեւանա լիճ մտնելն է հիմա արգելված առհասարակ:

Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ շուկաներում, Սեւանի մոտ հսկողություն են իրականացնում ձկնագողերին բռնելու համար: Նախարարը խնդրեց, որ այս ժամանակահատվածում չգնեն շուկաներում վաճառվող սիգը, որ ապօրինի ձկնորսություն անողները ձեռնպահ մնան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքում իրականացվում են շրջայցեր:

  2. Հ.Շ. says:

    «սիգը» որմէ՞կն է, ակաս ?!?

    «ղաֆա սիգմէ» գունագեղ արտահայտության հետ կապ ունի՞…

    ..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031