Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը վարկանիշ պետք է ունենա, որ մենք խոսենք` նրա վարկանիշը փոքրանում է, թե մեծանում». Ահարոն Ադիբեկյան

Դեկտեմբեր 07,2016 18:35

«ՀՀԿ-ի վարկանիշը շատ քիչ է կապված վարչապետի դիրքի հետ»,- վստահեցնում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ՀՀԿ-ական դառնալն իր վարկանիշը կգցի:

«Վարչապետի հետ հույսեր են կապում, իսկ դա կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՀԿ-ի վարկանիշի վրա, գոնե այն շրջանակում, որտեղ հույսեր ունեն, որ ամեն ինչ կլավանա: Նրան բերեցին ՀՀԿ, որովհետեւ նա տեղական խաղերի մեջ խառնված չէ, տեղական օլիգարխների հետ խառնված չէ, տեղական սեփականության վերաբաշխման գործընթացներում ներկայացված չէ,  նա մաքուր է, ինչը կարող է դրական անդրադառնալ ՀՀԿ-ի վարկանիշի վրա:

Ինչ վերաբերում է վարչապետի վարկանիշին, նա դեռ վարկանիշ պետք է ունենա, որ մենք խոսենք` նրա վարկանիշը փոքրանում է, թե մեծանում է: Նրա` մինչեւ վարչապետ հայտնվելը վարկանիշ չի ունեցել, նա նոր-նոր պետք է ձեւավորի իր վարկանիշը, որ տեսնենք ինչ ազդեցություն կունենա կուսակցական դառնալն իր վարկանիշի վրա, թող վարկանիշ ձեւավորի»,- ասաց սոցիոլոգը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031