Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը գլխավոր օպերլիազոր է ուզում, որ ստվերային տնտեսությանը նպաստող պայմաններն ու պատճառները բացահայտի

Դեկտեմբեր 07,2016 18:15

Պետական եկամուտների կոմիտեում, որտեղ աշխատանքի ընդունվելը, տարիներ ի վեր առանց, ծանոթ-բարեկամի միջամտության չի եղել, աշխատատեղեր են ազատվել: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի կայք էջից, որտեղ նշված են մի շարք թափուր պաշտոններ:

ՊԵԿ-ը կարիք ունի ավագ օպերլիազորի, որն ի պաշտոնե պետք է օպերատիվ-հետախուզական գործունեություն ծավալի, ուսումնասիրություններ եւ ստուգումներ կատարի: Բաժնի օպերլիազորների կարիք ունեն ՊԵԿ-ի Կենտրոնի, Շենգավիթի, Մաշտոցի, Արաբկիրի, Նոր Նորքի, Վանաձորի մասնաճյուղերը:

Համաձայն մրցութային պայմանների, այս պաշտոնները զբաղեցնող ծառայողներն էլ, կատարում են քննիչի գրավոր հանձնարարությունները, դատախազի գրավոր ցուցումները, քննիչի եւ դատարանի որոշումները եւ այլ հանձնարարականներ:

ՊԵԿ-ը փակ մրցույթներ էլ է հայտարարել: Օրինակ` ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզական վարչության 7-րդ բաժնին անհրաժեշտ է գլխավոր օպերլիազոր, որը կնախապատրաստի վարչության կողմից հայտնաբերված իրավախախտումների ուղղությամբ նյութեր եւ սահմանված կարգով կապահովի դրանց ընթացքը, կբացահայտի ստվերային տնտեսությանը նպաստող պայմանները եւ պատճառները, կմշակի եւ կիրականացնի դրանց վերացման ուղղությամբ միջոցառումներ: Այս հաստիքը զբաղեցնողը նաեւ պետք է միջոցներ ձեռնարկի ապօրինի, ինչպես նաեւ օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերման եւ բացահայտման ուղղությամբ:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի հունվարի 16-ին, Արաբկիրի հարկային տեսչությունում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031